Արաղչին մեկնել է Օման՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ՝ մասնակցելու միջուկային ծրագրի շուրջ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլին։ Խորհրդակցությունները նախատեսված են այսօր՝ մայիսի 11-ին, հաղորդում է Tasnim-ը։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն Օմանի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ, ինչպես նախորդ երեք փուլերի ժամանակ։ Իրանի պատվիրակությունը բաղկացած է փորձագետներից և տեխնիկական խմբից։ Պարոն Արաղչին բանակցային գործընթացի խնդիրներից մեկը համարել է Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները, հաղորդում է IRNA-ն։
Աբբաս Արաղչին հավելել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է և սկզբունքային։ Նա ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագրի հիմունքները քննարկման ենթակա չեն։ Իրանական կողմը բանակցողներին տրամադրել է մի ծրագիր, որը երաշխավորում է միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, պնդում է նախարարը։
Բանակցություններ անցկացնելու առաջարկը ներկայացրել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։ Մայիսի 1-ին Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է «լոգիստիկ պատճառներով»։ Խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
14113:42
Արարատ Միրզայանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
9412:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
8811:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
14911:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
9209:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
8409:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
15603:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
15001:06