Իրանի 4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջով անցել են ադրբեջանական տարածք
![]() 622 Կիրակի, 11 մայիսի, 2025 թ., 16:32 Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործած չորս անձինք սողոսկելով անցել են Խուդաֆերին կամրջով և հայտնվել ադրբեջանական կողմում, որտեղ սկսել են փորել կամրջի հենարանի մոտ գտնվող հողը։ Տեսնելով սահմանապահ պարեկախմբի մոտենալը՝ սահմանը խախտողներից մեկը ցատկել է Արաքս գետը, իսկ երեքը ձերբակալվել են Իրանի տարածքում։ Միջադեպի վայրում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել է զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են կամրջի վրա պեղման աշխատանքներում օգտագործված գործիքներ։ Իրանական կողմի տվյալներով՝ ձերբակալվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Արաքս գետը ցատկած տղամարդու որոնողական աշխատանքները ներկայումս շարունակվում են, որին մասնակցում են երկու կողմերի ներկայացուցիչները։ |

«Վստահ եմ՝ սա միակ դեպքը չէ»․ Մեսրոպ Առաքելյան
7513:54
«Փաշինյանը վրեժ է լուծում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից»․ Թաթուլ Հակոբյան
9013:42
«Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու»․ Ռոման Երիցյան
14213:00
Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել
4112:42
«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A կործանիչների և ՌԷՊ ինքնաթիռների խմբեր»․ #ItaMilRadar
15412:34
««Յուքոմ»-ը շարունակում է գումարի գանձումներն իմ հաշվից»․ քաղաքացին ահազանգում է «Յուքոմ»-ի անօրինական գործողությունների մասին
16012:12
«Փաշինյանն իրա զոմբիների համար է սրտիկ ուղարկում». քաղաքացի (տեսանյութ)
15312:06
«Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից»․ Էդուարդ Շարմազանով
15211:24
