«Ես անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում հինգշաբթի օրը». Զելենսկի

Ուկրաինան վաղվանից՝ մայիսի 12-ից, սպասում է լիակատար և երկարատև հրադադարի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում է հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Թուրքիայում։
«Մենք վաղվանից սպասում ենք հրադադարի՝ լիակատար և երկարաժամկետ, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները հետաձգելու իմաստ չկա։ Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ ես հույս ունեմ, որ այս անգամ ռուսները չգալու պատճառներ չեն փնտրի»,- ասել է նա։
Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններ՝ Թուրքիայում՝ մայիսի 15-ին
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 11-ին իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի մայիսի 15-ին Թուրքիայում Ռուսաստանի հետ հանդիպմանը՝ արյունահեղության հնարավոր դադարեցման հարցը քննարկելու համար։ Մայիսի 10-ին էլ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի առաջնորդները հայտարարեցին, որ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ միասին կոչ են անում Ռուսաստանին մայիսի 12-ից սկսած 30 օրով լիովին և անվերապահորեն դադարեցնել կրակը։
Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերային ելույթում չարձագանքեց այս կոչին, բայց առաջարկեց Ուկրաինային՝ վերսկսել ուղիղ բանակցություններն առանց որևէ նախապայմանի մայիսի 15-ին Ստամբուլում։
Մայիսի 11-ի առավոտյան Վլադիմիր Զելենսկին դա անվանեց լավ նշան այն բանի, որ «ռուսները վերջապես մտածում են պատերազմը դադարեցնելու մասին»։

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
1415:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
5115:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
5615:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
5614:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
6713:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8813:12