«ԱՄՆ-ի նպատակը խաղաղության հաստատումն է, այդ թվում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»․ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև այլ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ գործողությունների մասին:
«Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրացումը կանխելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել են՝ մեր նպատակն է նպաստել խաղաղության հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։ Որպես դիվանագետներ՝ մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունն ու զսպվածությունն ընտրելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48