Թրամփը հավանական է համարել, որ կմեկնի Ստամբուլ
![]() 899 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 19:15 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Ստամբուլ մեկնելու հնարավորությունը, որտեղ մայիսի 15-ին կարող են բանակցություններ տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին նույն օրը կժամանեն քաղաք։ «Ես պնդեցի, որ այս հանդիպումը տեղի ունենա, և այն կկայանա։ Կարծում եմ, որ հինգշաբթի օրը Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման արդյունքները լավը կլինեն։ Ես հավատում եմ, որ երկու առաջնորդներն էլ [Ռուսաստանի և Ուկրաինայի] այնտեղ են լինելու։ Ես մտածել եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ, թե հինգշաբթի օրը որտեղ կլինեմ։ Ես այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում էի այնտեղ թռչելու մասին։ Կարծում եմ՝ կա նման հնարավորություն»,- ասել է պետության ղեկավարը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսումը կարող է դրական արդյունքների հանգեցնել։ Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը: Ռուսաստանի նախագահը կողմ արտահայտվեց մայիսի 15-ին Ստամբուլում պատվիրակությունների հանդիպում անցկացնելուն: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «անմիջապես համաձայնի» առաջարկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ մայիսի 15-ին կսպասի Վլադիմիր Պուտինին Ստամբուլում։ Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի, նախքան բանակցությունների մեկնարկը։ Կրեմլը դեռևս չի արձագանքել Զելենսկու ուղիղ հրավերին։ |

«Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին»․ Սամվել դպիր Գրիգորյան
3310:00
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով (լուսանկար)
12608:24
«Տրվել են շինթույլտվություններ, որոնք այլանդակել են Երևանը»․ Էլինար Վարդանյան
17103:06
«Տավուշում ուսուցիչների թափուր տեղեր կան, սական մարզպետը չի հայտնում դրանց թիվը». Ոսկան Սարգսյան
16602:06
«Նիկոլիզմը հասարակությանն այլասերում է՝ վերածելով կառավարելի հոտի». Պետրոս Մակեյան
29601:06
«Դավիթը պիտի ազատ արձակվի, ու մենք, որպես հասարակություն, պիտի ներողություն խնդրենք»․ Լիլիթ Բլեյան
18500:36
«Փաշինյանի վարքագիծը վտանգում է պատանու կյանքը՝ հիմար էգոյի պատճառով»․ Ռոբերտ Ամստերդամ
21400:08
Հորմուզի նեղուցի մոտ ևս մեկ ամերիկյան մարտական ինքնաթիռ է կործանվել
248Երեկ, 23:48
