Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ստամբուլի հանդիպման առանցքային կետերը
![]() 624 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 22:08 Այսօր՝ մայիսի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցի մասին։ «Ես խոսեցի նախագահ Էրդողանի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայի հանդիպման առանցքային մանրամասները, որոնք կարող են օգնել՝ դադարեցնել պատերազմը։ Ես շնորհակալ եմ աջակցության և ամենաբարձր մակարդակով դիվանագիտական աշխատանքները խթանելու պատրաստակամության համար։ Մեզ համար հրադադարն անհրաժեշտություն է»,- զրույցից հետո իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հավելել է, որ անհրաժեշտ է, որ գործընկերներն ապահովեն հրադադարի մոնիթորինգը։ «Մենք պատրաստ ենք Պուտինի հետ ուղիղ բանակցությունների։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս միասին աշխատենք Եվրոպայում՝ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար։ Մենք մշտական կապի մեջ կլինենք Ամերիկայի հետ»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Էրդողանը Զելենսկու հետ զրույցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների վերսկսումը անվանել է «չափազանց կարևոր»։ «Նախագահ Էրդողանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, որ ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում՝ խաղաղության բանակցություններ վարելու համար։ Նախագահ Էրդողանը նշել է, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նրա խոսքերն է մեջբերել Էրդողանի գրասենյակը։ |

«Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու»․ Ռոման Երիցյան
6513:00
Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել
012:42
«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A կործանիչների և ՌԷՊ ինքնաթիռների խմբեր»․ #ItaMilRadar
9912:34
««Յուքոմ»-ը շարունակում է գումարի գանձումներն իմ հաշվից»․ քաղաքացին ահազանգում է «Յուքոմ»-ի անօրինական գործողությունների մասին
10612:12
«Փաշինյանն իրա զոմբիների համար է սրտիկ ուղարկում». քաղաքացի (տեսանյութ)
10612:06
«Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից»․ Էդուարդ Շարմազանով
12811:24
«5 տարի և 3 ամիս․ Փաշինյանի իշխանությունը չի հրապարակում պատերազմում զոհվածների ցուցակը»․ Ոսկան Սարգսյան
13111:12
«Միջազգային դերակատարները «չեն նկատում» Ադրբեջանի՝ ուժի դիրքերից խոսելու մոտեցումը»․ Տիգրան Աբրահամյան
13710:42
