Մեքենայից թռած անձրևաջուրը դարձել է ողբերգական ծեծկռտուքի պատճառ
![]() 797 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 22:44 Էջմիածնի Վազգեն Սարգսյան-Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում դաժանաբար ծեծված երիտասարդ տղան դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Մահացած երիտասարդի հարևաններից Խաչիկ Բաղրամյանը «Նյուզ»–ին պատմել է, որ վիրաճաբանության ժամանակ իր թոռն էլ է եղել դեպքի վայրում. վիճաբանությունը ծագել է չնչին շարժառիթից։ «Ընկերոջ հետ ավտոմեքենայով հետ գալիս իրենց մեքենայից անձրևաջուր է թռել մյուս մեքենայի վրա, հիմնական պատճառը դա է եղել»,- պատմել է Խաչիկ պապը։ Ավելի ուշ երիտասարդները եկել են Պարգևի և ընկերոջ հետ հաշիվներ պարզելու։ Վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել։ Դրան ականատես է եղել Պարգևի ընկերոջ տատը։ 22-ամյա Պարգև Հակոբյանին սպանելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։ Պարգևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում, թե ոստիկաններն այժմ ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք հենց երիտասարդի սպանության դեպքն են փորձել թաքցնել, թե ոչ։ |

Մարոկկոյում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի (տեսանյութ)
586Երեկ, 15:06
Սանկտ Պետերբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա (տեսանյութ)
459Երեկ, 13:51
Ռոբ Ռայներին ու նրա կնոջը սպանված են հայտնաբերել (տեսանյութ)
658Երեկ, 10:55
Սիդնեյում զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ)
615Երեկ, 10:44
Ողբերգական ավտովթար՝ ՊՆ 24-ամյա ծառայողի մասնակցությամբ (տեսանյութ)
257Երեկ, 10:42
7 երիտասարդներ ծեծել են 19-ամյա տղային
260Երեկ, 10:18
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում
34514.12.2025, 21:36
Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում
41414.12.2025, 20:12
