ICAO-ն ՌԴ-ին ճանաչել է Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավոր

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) խորհուրդը պաշտոնապես Ռուսաստանին ճանաչել է՝ որպես 2014 թվականին Դոնբասի վրայով MH17 չվերթի կործանման պատասխանատու, հայտնում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։
ICAO-ի խորհրդի կարծիքով, Ռուսաստանն իր գործողություններով խախտել է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան, մասնավորապես՝ դրա այն դրույթը, որն արգելում է թռիչքի ժամանակ քաղաքացիական ինքնաթիռների դեմ զենքի օգտագործումը։ Առաջիկա շաբաթներին ICAO-ի խորհուրդը կքննարկի այն հարցը, թե ինչպես պետք է Ռուսաստանը փոխհատուցի վնասը։
2022 թվականի մարտին Ավստրալիան և Նիդերլանդները, որոնց քաղաքացիները կազմում էին ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մեծամասնությունը, Ռուսաստանի դեմ բողոք են ներկայացրել ICAO-ին։ 2024 թվականի հունիսին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունը բողոքի քննարկմանը, քանի որ չի ճանաչում ICAO-ի իրավասությունն այս գործում։
Միջազգային քննչական խումբը, որի կազմում էին Ավստրալիայի, Բելգիայի, Մալայզիայի, Նիդերլանդների և Ուկրաինայի ներկայացուցիչներ, եզրակացրեց, որ ինքնաթիռը խոցվել է ռուսամետ անջատողականների կողմից՝ օգտագործելով Ռուսաստանից վերջերս ներմուծված «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգը։ 2022 թվականի նոյեմբերին Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտեց անջատողական «ԴԺՀ» նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովին և ևս երկու անձի՝ ինքնաթիռը դիտավորյալ ոչնչացնելու և կանխամտածված սպանության մեղադրանքով։ Գործով մեկ այլ մեղադրյալ արդարացվեց։
Malaysia Airlines-ի Boeing 777-ը Դոնբասի երկնքում խոցվեց 2014 թվականի հուլիսին։ Արդյունքում զոհվեց 298 մարդ։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36