«Երևանում «ցցերը» խանգարում են երթևեկությանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Երթեւեկության կարգավորման համար քաղաքի որոշակի հատվածներում այսպես ասած «ցցերով» արգելապատնեշների կիրառումը իհարկե տարածված է շատ քաղաքներում, ու երբեմն անշուշտ անհրաժեշտ միջոց է: Երեւանում էլ իհարկե որոշ տեղերում կա դրա անհրաժեշտությունը:
Բայց, Երեւանի պարագայում կա երկու հանգամանք: Նախ, որոշակի տեղերում այդ «ցցերը» զլացել են տեղադրել նույնիսկ ուղիղ գծով, որպեսզի լինի սիմետրիկ պատկեր: Երկրորդը, որոշ տեղերում դրանք այնպիսի դասավորություն ունեն, որ պարզապես ավելի խանգարում են երթեւեկությանը, քան օգնում:
Եվ մեկ այլ կարեւոր հանգամանք: Չգիտեմ, թե որ կառույցն է այդ «ցցերի» տեղադրման պատասխանատուն, բայց տեղադրված են այնպիսի ցցեր, ու այնպես, որ դրանք կարծես թե ավելի շատ քաղաքի թափթփվածությունն ու աղբն են լրացնում՝ վիզուալ առումով, հատկապես, որ դրանցից շատերն էլ ինչ-ինչ պատճառներով ծռված կամ կոտրված են»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27309.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45706.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115822.09.2026, 21:24