Անի Բադալյանն արձագանքել է Սթիվ Վիթքոֆի հայտարարությանը
![]() 819 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 22:42 ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում: «Աբրահամյան համաձայնագրեր» (անգլ.՝ Abraham Accords) անվանում են դիվանագիտական փաստաթղթերին, որոնց միջոցով Իսրայելը 2020 թվականին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ։ Այն կնքվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Դրանով կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ընդունում են միմյանց ինքնիշխանությունը, համաձայնում են տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային համագործակցության զարգացման։ «Աբրահամյան» անունն ընտրվել է ի նշան այն բանի, որ եռակողմ համաձայնագիրը միավորում է աբրահամյան կրոնների՝ հրեության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։ |

Մակրոնը կժամանի Հայաստան
11714:06
«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ
12010:12
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
239Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
60017.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
53017.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
62916.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
53615.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
53215.04.2026, 16:06
