«Իրանը պատրաստ է երբեք չարտադրել միջուկային զենք՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց»․ Խամենեիի խորհրդական

Իրանը պատրաստ է երբեք միջուկային զենք չարտադրել, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Ալի Շամխանիին։
Շամխանին հեռուստաալիքին ասել է, որ Իրանը պատրաստ է պարտավորություն ստանձնել երբեք չարտադրել միջուկային զենք և ձերբազատվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի հումք, եթե ԱՄՆ-ն անհապաղ վերացնի Թեհրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները։
Իրանական կողմը նաև պատրաստ է որպես գործարքի մաս համաձայնել, որ ուրանը հարստացվի միայն խաղաղ նպատակների համար անհրաժեշտ մակարդակով և միջազգային տեսուչներին թույլ տալ վերահսկել այս գործընթացը։
Հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է այսօր ստորագրել համաձայնագիրը, եթե իր պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ «այո»։
ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են ապրիլից, արդեն տեղի են ունեցել չորս հանդիպում տարբեր վայրերում։ Վերջին փուլից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը կարող է սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը կամ դրա ծավալները, բայց լիովին չի հրաժարվի այդ տեխնոլոգիայից։ Նախորդ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, այս համատեքստում Վաշինգթոնն ընդլայնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48