«ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով»․ Արտաքին կապերի եվրոպական ծառայություն

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել:
«Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Քննարկվել են ԵՄ աջակցությունը Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշված է գրառման մեջ։
Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց էր կատարել Բրյուսել, որտեղ հանդիպում էր ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48