«Ռուսաստանի նախագահը ռիսկային խաղ է խաղում». Միք Ռայա
![]() 466 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 21:44 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացակայությունը Ստամբուլում կարող է Սպիտակ տանն ընկալվել՝ որպես վիրավորանք։ Այսպես է կարծում ավստրալացի ռազմական փորձագետ, թոշակի անցած գեներալ-մայոր Միք Ռայանը: Ինչպես նշում է Ռայանը Financial Review-ի իր սյունակում, Վլադիմիր Զելենսկին, ձգտելով պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը և սկսել խաղաղության գործընթացը, թռավ Ստամբուլ։ Ռուսաստանի նախագահը, սակայն, Թուրքիա չի եկել։ «Պուտինի համար սա, հավանաբար, ևս մեկ լավ մտածված քայլ է՝ ցույց տալու, որ ինքն է վերահսկում լծակները այս պատերազմում, և որ միայն ինքը՝ այն մարդն, ով սկսեց այս պատերազմը 2014 թվականին, կարող է այն ավարտել»,- գրում է փորձագետը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահը ռիսկային խաղ է խաղում. «Պուտինի որոշումը Թրամփի և նրա վարչակազմի կողմից կարող է ընկալվել՝ որպես հաշվարկված վիրավորանք»։ Այս դեպքում Ռուսաստանը կարող է բախվել նոր պատժամիջոցների, ինչպես նաև, հավանաբար, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման ավելացման, գրում է փորձագետը։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
16702:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
19300:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
248Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
320Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
258Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
233Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
167Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
296Երեկ, 20:54
