«Արծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը»․ Կոպիրկինը՝ Սուրեն Պապիկյանին
![]() 626 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 11:50 ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում, մասնավորապես, նշված է․ «Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ, Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ ավագ և երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիր՝ հարգելու իրենց հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։ Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խորը ակնածանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա․ Հովհաննիսյանի՝ պատմական տեսանկյունից սուտ և սրբապիղծ հայտարարությունները՝ այդ սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով փաստացի արդարացնելով ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական Մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։ Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև մարդկությանը փրկեցին «շագանակագույն ժանտախտից»»: ![]() |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
11907:54
««Բոլորին դեմ եմ», «սաղ նույնն են» արտահայտությունների միակ շահառուն Նիկոլ Փաշինյանն է». Մեսրոպ Եսայան
16603:06
«Հայաստանը քաղաքական թեզերի լայն փորձադաշտ է՝ ինչպես որբի գլուխ». Արա Պողոսյան
19802:06
«Փաշինյանի կազմակերպած փարթիին հայտնի մարդիկ էլ են տժժացել». Շիրազ Խաչատրյան
25301:06
Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Իրանին, որ բաց է բանակցությունների համար. Axios
47400:50
«Դուք պարզապես գործիքներ չեք, դուք հանցակիցներ եք». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
20200:18
«Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով». Սուրեն Սուրենյանց
168Երեկ, 23:36
Սլովակիայի նախկին արտգործնախարարը գրել է Մոլդովայից Էփշթեյնին ուղարկված «գեղեցիկ աղջիկների» մասին
246Երեկ, 23:10

