ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչական դատարանում կայացավ «Գոյ» թատրոնի գործով հերթական դատական նիստը։
Նիստը դատաքննության փուլում էր, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց միջնորդություն՝ գործի կարճման վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը, դրանով իսկ վերահաստատելով՝ գործը ենթակա է քննության։
«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը հակիրճ ներկայացրեց գործի էությունն ու պահանջները՝ մատնանշելով մի շարք էական իրավախախտումներ, որոնցով փորձ է արվել անօրինական կերպով խլել «Գոյ» թատրոնի ինքնությունը և տարածքը։
Նիստի ընթացքում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչներ Արթուր Սահակյանը, Սամվել Թոփալյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Էդգար Անդրեասյանը և Արսեն Ազիզյանը հանդես եկան մտահույզ, սկզբունքային ելույթներով, բարձրացնելով մշակույթի, արժանապատվության և արվեստի պաշտպանության կարևորությունը։
Դատարանը հայտարարեց, որ վերջնական վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին։
Մենք շարունակում ենք մեր պայքարը արդարության, մշակույթի և իրավունքի համար»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
3821:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
195Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
81715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60410.09.2026, 16:12