«Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր՝ 16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։
Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպանի։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։
Ես ամբողջ ընթացքում եղել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։
Այս ամենից բացի, քննիչներն ամբողջ օրը զբաղեցրել են Լիլիթ Աղեկյանին. ըստ էության, որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, սակայն դիտմամբ, այդ շինծու գործողություններն այնքան են ձգձգել մինչև ավարտվի տեսակցության ժամը, ինչի պատճառով Լիլիթ Աղեկյանի 80 տարեկան մայրն, ով եկել էր Գյումրիից՝ շուրջ 6 (վեց) ժամ սպասելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում, այդպես էլ հնարավորություն չի ունեցել տեսնելու իր դստերը։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։
Վերոնշյալի հետ իր գործուն մասնակցությունն ունի նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ՝ Հեղինե Մարտիրոսյանը»։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18