Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Շուրջբոլորը լացող դեռահասներ են»․ Գոհար Մելոյանը՝ Մարզահամերգային համալիրից

«Շուրջբոլորը լացող դեռահասներ են»․ Գոհար Մելոյանը՝ Մարզահամերգային համալիրից
667
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 23:56

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Stage muse-ի ներկայացուցիչ, կապվեք ինձ հետ։ Սա լկտիություն ու ապօրինություն է։
Հարգելի ԶԼՄ-ներ, խնդրում եմ տարածել, որպեսզի տոմսեր գնած, վնասված մարդիկ կապվեն ինձ հետ։
Վաղը կտարածեմ հայտարարություն»։

«Գտնվում եմ Մարզահամեգային համալիրում, որտեղ այս բնագավառի հետ կապված ինչքան իրավունք կար, ոտնահարվեց։ Խայտառակ իրավիճակ է տիրում, որը քիչ թե շատ հանդարտեցվել է․․․ Ժամը ութնանցկես համերգը պետք է սկսեր, մինչև իննանցկես դռները փակում են, համերգը սկսվում է ու մարդկանց թույլ չեն տալիս․ անհամար քանակի երեխաներ ու անչափահասներ․ նրանք վատանում են, վեճեր են սկսվում․․․ Պարզվում է՝ տոմսերի կրկնավաճառք, եռավաճառք է տեղի ունեցել։ Տեսնելով, որ դահլիճը լցված է, դռները փակում են ու մարդկանց թույլ չեն տալիս մտնել համերգ։ Շուրջբոլորը լացող դեռահասներ են, ովքեր հնարավորություն չեն ունեցել համերգին ներկա լինելու։ Սա խայտառակություն է»,- իր խոսքում ասում է Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան