«Թուրքիան ջանքեր կգործադրի Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար»․ Էրդողան

Անկարան մտադիր է որպես միջնորդ անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կողմերի միջև երկխոսության ուղիները բաց մնան և բանակցությունները շարունակվեն», - TASS-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։
Նա հայտարարել է, որ անհնար է ռազմական ճանապարհով վերջ դնել ուկրաինական հակամարտությանը և թուրքական կողմի ամենամեծ ցանկությունն է, որպեսզի վերջնական արդյունքի հասնեն խաղաղ բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի ընթացքում կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։ Ռուսաստանը և Ուկրաինան նաև նախատեսում են փոխանակել հրադադարի պայմանների ցանկերը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48