Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակելու. Ուկրաինայի հետախուզություն
![]() 529 Կիրակի, 18 մայիսի, 2025 թ., 18:02 Երկուշաբթի՝ մայիսի 19-ի գիշերը, Ռուսաստանը պլանավորում է անցկացնել RS-24 Yars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «մարտական ուսուցման» արձակում, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ Հետախուզությունը պնդում է, որ արձակման նպատակն է՝ վախեցնել Ուկրաինային և ճնշում գործադրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, ինչը դիտվում է՝ որպես միջուկային շանտաժի մարտավարության տարր։ «Մոբիլ ցամաքային համալիրից ուսումնական զինամթերքով հագեցած հրթիռի արձակման հրամանը տրվել է ագրեսոր պետության ռազմավարական հրթիռային ուժերի 31-րդ բանակի 42-րդ դիվիզիայի 433-րդ գնդի անձնակազմի կողմից»,- ասվում է ԳՀՌ-ի հայտարարության մեջ։ Հրթիռի արձակման հրապարակը գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրի մոտ։ Նախատեսվում է օգտագործել ուսումնական զինամթերք։ Այս եռաստիճան պինդ վառելիքով հրթիռի թռիչքի հեռավորությունը ավելի քան 10 հազար կիլոմետր է։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
14402:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
18000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
236Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
300Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
245Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
227Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
164Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
287Երեկ, 20:54
