Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին

Հռոմում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում նախագահը տեղեկացրեց Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների և Ռուսաստանի կողմից երկարաժամկետ հրադադարի հաստատման համար առաջ քաշված անիրատեսական պայմանների մասին։ Ռուսական պատվիրակության ցածր մակարդակը վկայում էր, որ այն լիազորություններ չուներ որևէ որոշում կայացնելու»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հետևողականորեն աջակցում է ամերիկյան բոլոր առաջարկներին և կառուցողական երկխոսություն է վարում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։
Պետության ղեկավարը նաև խոսել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը խախտել իր իսկ առաջարկած հրադադարը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ այս ամենը ցույց է տալիս, որ Մոսկվան չունի պատերազմը դադարեցնելու մտադրություն, և այդ պատճառով անհրաժեշտ է ճնշում, որը կստիպի Ռուսաստանին՝ համաձայնվել լիակատար, անվերապահ հրադադարի։
Հանդիպմանը մանրամասն քննարկվել են կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը և հետագա քայլերը, որոնք կարող են փոխել իրավիճակը, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48