Նոր բացահայտում «Նոյան Տապանի գտնվելու վայրից», ինչը կարող է ապացուցել Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դուրուպինար բարձր լեռան վրա կան աշխարհագրական գոյացություններ, որոնք, որոշ ուսումնասիրողների կարծիքով, կարող են լինել Նոյան Տապանի մնացորդները:
Արարատ լեռան մոտակայքում գտնվող Դուրուպինար լեռան շրջակայքում ամերիկացի ուսումնասիրողների արշավախումբը հողի տակ դասավորված անկյունային կառուցվածքներ է հայտնաբերել:
Noah's Ark Scans-ի անկախ հետազոտող Էնդրյու Ջոնսն ուսումնասիրության ժամանակ օգտագործել է վերգետնյա ռադար, ինչի արդյունքում բացահայտել է 13 ոտնաչափ երկարությամբ թունել, որը անցնում է գոյացության կենտրոնով:
Սկանավորման արդյունքում նաև ֆիքսվել է հողի տակ երեք շերտավորում, ինչը համապատասխանում է տապանի Աստվածաշնչյան նկարագրությանը, ըստ որի տապանն ունեցել է երեք տախտակամած:
Տվյալների նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հայտնաբերվել են նավի կենտրոնական և կողային միջանցքները:
«Մենք չենք սպասում, որ կգտնենք ամբողջական պահպանված նավ: Այն ինչ պահպանվել է քիմիական հետքեր են, փայտի կտորներ և դահլիճի կաղապար՝ թաղված հողի մեջ»,- ասել է Ջոնսը CBN-ին:
Մինչ այսօր սկանավորման արդյունքում մինչև 20 ոտնաչափ խորության վրա բացահայտվել են անկյունային կառուցվածքներ, որոնք կարող են հանդիսանալ տախտակամածի տակ տեղադրված սենյակները:
Արարատ լեռից դեպի հարավ 18 մղոն հեռավորության վրա գտնվող Դուրուպինար լեռը աշխարհին հայտնի է դարձել վերջին հարյուրամյակում:
Համաձայն տեղացիների ՝ 1948 թվականի մայիսին տեղի ունեցած երկրաշարժի և հորդառատ անձրևների արդյունքում ջրի երես են դուրս եկել խորհրդավոր գոյացությունները:
Աստվածաշունչն ասում է, որ Նոյան Տապանը 150 օրյա ջրհեղեղից հետո հանգրվանել
է «Արարատի լեռների» վրա:
Հետաքրքիրն այն է, որ գոյացությունը գտնվում է այն լեռան վրա, որի գագաթը համապատասխանում է տապանի տեսքին և չափերին:
Աստվածաշնչի համաձայն՝ տապանն ուներ 300 կանգուն երկարություն (մոտ 135 մետր), 50 կանգուն լայնություն (մոտ 25 մետր) և 30 կանգուն բարձրություն (մոտ 15 մետր)։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12