Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ. հայտնի են առաջին մանրամասները

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո։
TASS-ն ամփոփել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև զրույցի հիմնական կետերը։
*Զրույցի ընթացքում Թրամփը արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
*Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան համաձայնությունների հասնելուց հետո, ասել է Պուտինը։
*Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր, նշել է Ռուսաստանի նախագահը։
*Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ։
*Ստամբուլում շփումների վերսկսումը ցույց է տալիս, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», - ընդգծել է Պուտինը։
*Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ այն անվանելով կառուցողական:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը ավելի ուշ կխոսեն հեռախոսազրույցի մանրամասների մասին։

««Աղդամը մեր հայրենի՞քն է, թե՝ ոչ» քննարկումից հասել ենք «Տիգրանաշենը մեր հայրենի՞քն է, թե՝ ոչ» տխրահռչակ հարցին». Վարդան Ոսկանյան
809:00
«Ինչ ասես չտեսանք՝ բնության ամեն մի կտորի հանքացման պատճառով»․ Օլեգ Դուլգարյան
9703:06
ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
11400:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
192Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
112Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
99Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
91Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
248Երեկ, 22:07