«Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի վերջնագրերը»․ Զելենսկի

Ուկրաինան չի ընդունի «ռուսական վերջնագրերը» և դուրս չի բերի զորքերը ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժյեից և Խերսոնի մարզերից, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո, որը հաջորդել էր Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին, հայտնում է ТСН-ը։
Զելենսկին նշել է նաև, որ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունից։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների ժամանակ ռուսական կողմն առաջ էր քաշել «խիստ պահանջներ», այդ թվում՝ Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, ինչպես նաև Զապորոժյեի և Խերսոնի մարզերը որպես ռուսական տարածք ճանաչելը։ Գործակալության տվյալներով, Մոսկվան հայտնել էր նաև իր պատրաստակամությունը՝ համաձայնել հրադադարին, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը վերջին չորս շրջաններից։
Ուկրաինայի կառավարության անանուն բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ Զելենսկին և Թրամփը զրուցել են 10-15 րոպե, Զելենսկին Թրամփին կոչ էր արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24