«Լավ կլիներ՝ USAID-ի միջոցներն ավելի լավ նպատակների ծառայեին»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ իրականացված բողոքի ակցիային, մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներով՝ «Պուտին, մարդասպան» գրությամբ պաստառներին։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մոտ 2000 աշխատակից ունի։ Ըստ երևույթին, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ արդեն պետք է աշխատեն ռուս-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, այլ ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները խափանելու ուղղությամբ։
Հնարավոր է ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, որը նման նախագծերով էր զբաղվում։
Լավ կլիներ, որ USAID-ի միջոցներն ավելի լավ նպատակների ծառայեին»,- ասել է Զախարովան։
«Հայաստանի հետ ունենք հարցերի լայն օրակարգ՝ բոլոր ուղղություններով։ Այն, որ որոշ «փոքրամասնությունների» դա կարող է դուր չգալ, մենք տեղյակ ենք»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24