Եվրոմիությունը կարող է միանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին
![]() 601 Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 20:14 Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա ուղիղ բանակցություններին։ Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։ Հնարավոր բանակցությունների վայրը դեռևս որոշված չէ։ Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Ստամբուլում Թուրքիայի միջնորդությամբ տեղի ունեցան Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման հրադադարն ու գերիների փոխանակումն էր։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նրա կազմում էին նաև արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հետախուզության և գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ պատվիրակությունները համաձայնել են կրկին հանդիպել և գրավոր ներկայացնել հրադադարի պայմանները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը քննարկում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ թիմերի նոր բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունը։ Որպես հնարավոր վայրեր քննարկվում են Թուրքիան, Վատիկանը և Շվեյցարիան։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
14402:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
18000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
236Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
300Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
245Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
227Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
164Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
287Երեկ, 20:54
