Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկությունը կմեկնարկի հունիսի 14-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։
Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է․ «Երևան-Բաթումի-Երևան ուղղությունը մնում է պահանջված թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամառային սեզոնը ուղևորահոսքի տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է, և մենք վրացի գործընկերների հետ համատեղ ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ և որակյալ սպասարկում։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաև Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք, որը նույնպես մշտապես պահանջված է»։
Հանդիպմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են սահմանային անցակետերով քաղաքացիների մուտքի և ելքի վերահսկման գործընթացի համար։ Քննարկվել են սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։
Քննարկվել է նաև ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացքի գործարկման նախագծի հարց՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է գործարկել զբոսաշրջային գնացք՝ 3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով, հիմնականում՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։
Երևան-Բաթումի-Երևան միջագային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե և ՍՎ։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքի միջոցով։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27309.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45706.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115822.09.2026, 21:24