Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իմ ձեռքերն արյան մեջ թաթախված չեն, ինչպես քո դեպքում»․ Տիգրան Վարդանյան

«Իմ ձեռքերն արյան մեջ թաթախված չեն, ինչպես քո դեպքում»․ Տիգրան Վարդանյան
167
Այսօր, 12:48

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա Հակոբյանին, նախ, բլոկից հանիր, որ հանգիստ շփվենք: Իսկ հիմա ըստ էության:
Թերևս գրառմանս հիմնական մասը սկսեմ Մարկ Տվենի հետևյալ մտքով՝ «Никогда не спорьте с идиотами. Вы опуститесь до их уровня, где они вас задавят своим опытом.»:
Այնպես որ քեզ հետ վիճելու ցանկություն չկա, բայց արձագանքել պետք է: Ի դեպ «ոջիլ» բառին էլ չեմ արձագանքի, որովհետև հանրությունը նույնիսկ քո գրառման մեջ տալիս է պատասխանդ: Համենայնդեպս իմ ձեռքերն արյան մեջ թաթախված չեն, ինչպես քո դեպքում, Աննա:
«Մեր» մակարդակին չեն իջնում, այլ՝ բարձրանում են: Այդ մակարդակում դու կարող ես գտնել տրամաբանություն, ներդաշնակություն ու խաղաղություն:
Հարցնում ես, թե ի՞նչ պետք է անեիր, որ իմանայի նեղվում ես: Որ ասեմ զանգեիր խոսեինք կհավատա՞ս: Դու ինձանից լավ գիտես ինչ պետք է անեիր:
Ինչ վերաբերում է պատերազմի մասին խոսելուն: Հավատա, ես վաստակել եմ այդ իրավունքը: Ինձնով եմ վաստակել: Վաստակել եմ 2020թ. սեպտեմբերի 27-ին ինքնակամ գնալով ձեր ապաշնորհության ու ապիկարության պատճառով հրահրված պատերազմին: Վաստակել եմ հոկտեմբերի 3-ին, երբ տեսա, թե Ակնայում ինչպես է խոցվում ամուսնուդ սուրճի ընկերոջ բանակի ուղղաթիռը: Բայց դու ու քո նման մարդիկ էդ վաստակածն էլ գողացաք:
Եվ եթե քո ու քո «ամուսնու» ոռնոցը Հայաստանը չպատեր, մենք այսօր Արցախ աշխարհ կունենայինք: Եվ եթե քո ու «ամուսնուդ» ոռնոցը չլիներ, ապա Հայաստանում մի քանի հազար անգամ ավել հարսանիք, ծնունդ ու կնունք կլիներ, մեր արցունքներն ուրախության կլինեին, այլ ոչ թե ողբերգության, եռագույնը կծածանվեր հայկական բանակի ռազմական շքերթներին, այլ ոչ թե Եռաբլուրում ու մյուս գերեզմանատներում:
Մնացածին չեմ արձագանքում, որովհետև էդ ցնդաբանությունները որևէ ձևով չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունն ու առավել ևս հանրության շրջանում որևէ ձևով չեն սպասարկվում:
Այնպեն որ, Աննա, հանդարտվիր, որովհետև քամի ցանողների փոթորիկ հնձելու ժամանակն է եկել»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան