ԱՄՆ-ն իրականացրել է Minuteman III հրթիռի փորձարկում, որը կարող է հասնել մինչև Ռուսաստան

Միացյալ Նահանգները պլանավորված կերպով իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ անզեն հրթիռի արձակում։ Փորձարկումը տեղի է ունեցել Քալիֆորնիայի Վանդենբերգի ռազմաօդային բազայից մայիսի 21-ին, հայտնել է բազայի հրամանատարությունը։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածային հրամանատարությունը բացատրել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման արձակումները նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ-ի միջուկային ուժերի մարտական պատրաստվածությունը և հաստատելու դրանց զսպման ներուժի հուսալիությունը։ NAVAREA XII 283/25-ի համաձայն՝ Խաղաղ օվկիանոսի մի քանի ծովային գոտիներ ժամանակավորապես փակվել են արձակման պահին «վտանգավոր գործողությունների» պատճառով:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պաշտոնական կայքը նշում է, որ Minuteman III-ը տպավորիչ բնութագրեր ունի. հրթիռը կշռում է մոտ 36 տոննա, արագությունը՝ ժամում ավելի քան 24 հազար կիլոմետր, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ ավելի քան 9,5 հազար կիլոմետր (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ գծով հեռավորությունը մոտ 8,7 կմ է):
ԱՄՆ-ի զինանոցը ներկայում ներառում է այս հրթիռներից մոտ 400-ը, որոնք տեղակայված են Մոնթանայի, Վայոմինգի և Հյուսիսային Դակոտայի պահեստներում։ Մինչև 2030-ականների կեսերը Միացյալ Նահանգները նախատեսում է Minuteman III-ը փոխարինել ավելի ժամանակակից համակարգով՝ Sentinel միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով։

«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
821:24
«Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3221:06
Ուկրաինան սահմանափակում է զինվորականների հասանելիությունը մոլախաղերին
3920:54
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները
4920:30
Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
4420:06
Աշխարհի ամենավտանգավոր 10 խզվածքները. 5-րդը Թուրքիայում է
6219:42
«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան
6619:06
Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
6518:36