Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է
![]() 585 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 21:08 ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է: «Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ներգրավված են»,- հայտարարել է Ռուբիոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների վատթարացման հետ կապված հարցերով։ «Մենք պետք է հավասարակշռենք այս ամենը՝ մեր ազգային շահերը և դիվանագիտությունը՝ առանց զիջելու և հնարավորություններ գտնելու այնպիսի շահեր առաջ մղելու համար, ինչպիսիք են մարդու իրավունքները: Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս դա անել ավելի լայն խաղաղության համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել այնտեղ»,- վստահեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
14402:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
18000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
236Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
300Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
245Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
227Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
164Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
287Երեկ, 20:54
