ԱՄՆ-ն պաշտոնապես ընդունել է Կատարի կողմից Թրամփին նվիրված «թռչող պալատը»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունել է Կատարի թագավորական ընտանիքի կողմից նախագահ Դոնալդ Թրամփին նվիրաբերված Boeing 747 ինքնաթիռը։ Այս մասին գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շոն Փարնելին։ Նա ասել է, որ ինքնաթիռն ընդունվել է «դաշնային բոլոր կանոններին և կանոնակարգերին համապատասխան»։
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ինքնաթիռն ընդունել՝ որպես Կատարի թագավորական ընտանիքի նվեր և օգտագործել այն՝ որպես նախագահական Air Force One: Այս լուրը հակասություններ է առաջացրել ԱՄՆ-ում, Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները նույնիսկ առաջարկել են հետաքննություն սկսել նվերի վերաբերյալ։ Ինքը՝ Թրամփը, ինքնաթիռը ստանալու գործարքն անվանել է «շատ հրապարակային և թափանցիկ»։
NYT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ նվիրաբերված Boeing 747-ը որպես Air Force One օգտագործելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել ինքնաթիռի լայնածավալ անվտանգության ստուգում, ինչպես նաև դրա էական փոփոխություն։
«Պաշտպանության նախարարությունը կաշխատի ապահովել, որ Միացյալ Նահանգների նախագահին տեղափոխելու համար օգտագործվող ինքնաթիռի համար բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցառումները և ֆունկցիոնալ պահանջները պահպանվեն»,- ասել է Փարնելը։
Մայիսի 11-ին ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Կատարի թագավորական ընտանիքը պլանավորում է ամերիկացի առաջնորդին նվիրել «թռչող պալատ», որը կարող է լինել ամենաթանկ նվերներից մեկը, որը Միացյալ Նահանգները երբևէ ստացել է օտար երկրից։ Մասնագետներն ինքնաթիռի արժեքը գնահատել են 400 միլիոն դոլար՝ չհաշված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնագետների կողմից հնարավոր տեղադրման լրացուցիչ սարքավորումները։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36