ԱՄՆ-ն վերանայում է «Թալիբան»-ի կարգավիճակը` որպես ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Աֆղանստանը կառավարող «Թալիբան» շարժման կարգավիճակը ներկայում վերանայվում է։ Նրա խոսքով՝ սա կապված է Աֆղանստանից ամերիկացիների ազատ արձակման հետ։
«Ես կարծում եմ, որ այս կարգավիճակն այժմ կրկին վերանայվում է, քանի որ, ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք որոշակի հաջողությունների ենք հասել որոշ ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման հարցում»,- ասել է Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ:
«Մենք մի շարք որոշումներ ունենք նրանց ընդգրկման վերաբերյալ, որոնք, ի վերջո, հիմնված կլինեն Աֆղանստանի նկատմամբ մեր ապագա քաղաքականության վերաբերյալ ամբողջական մոտեցման վրա։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ովքեր են նրանք և ինչ են արել անցյալում։ Մենք կցանկանայինք տեսնել նրանցից ավելի մեծ համագործակցություն «Ալ-Քաիդայի» և երկրի այլ տարրերի դեմ պայքարում, որոնց մենք կցանկանայինք տեսնել՝ որպես պայքարի թիրախներ։ Այսպիսով, կարծում եմ, որ սա այն գործիքների մի մասն է, որն ունի նախագահը որպես լծակ՝ նրանց կողմից համագործակցությունը ընդլայնելու համար», - ավելացրել է նա։
Շարժումն այժմ Միացյալ Նահանգներում ունի «Հատուկ նշանակված գլոբալ ահաբեկչի» (SDGT) կարգավիճակ։ վերագրվում է համաշխարհային մակարդակով ահաբեկչական գործունեության հետ կապված կազմակերպություններին, ինչը ենթադրում է ավելի լայն պատժամիջոցներ։
Մարտին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին Աֆղանստանի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի քաղաքացի Ջորջ Գլեզմանի ազատ արձակման մասին։ Ամերիկացին ձերբակալվել էր երկրի հետախուզական ծառայությունների կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Հունվարին Աֆղանստանը գերիների փոխանակման շրջանակներում ազատ արձակեց ԱՄՆ-ի ևս երկու քաղաքացիների։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36