«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության վտանգը պահպանվում է»․ Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Վաշինգթոնը փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման վրա։ Այնտեղ առկա է հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն հավելել է, որ Վաշինգթոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունը, այլև զբաղվում է բանտարկյալների և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այն երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է գործ ունենանք նրանց հետ մեր ազգային շահերի համար և պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերը և դիվանագիտությունը», - ընդգծել է Ռուբիոն։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24