ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Cessna 550 բիզնես ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սան Դիեգոյի բնակելի թաղամասում, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությանը։
Զոհերի կամ ինքնաթիռում գտնվողների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս մոդելի ինքնաթիռը կարող է տեղափոխել 6-8 մարդ։ Այն հաճախ օգտագործվում է՝ որպես բիզնես-ջեթ՝ երկու օդաչուով և մի քանի ուղևորներով, գրում է աղբյուրը։
Առավոտյան վթարի վայրում մառախուղ է եղել։ Ինքնաթիռը կործանվել է Սան Դիեգոյի Մերֆի Քանյոնի շրջանում։ Հայտնի է, որ հրդեհվել է գետնին գտնվող 15 տուն։
Իշխանությունները տարհանել են մի քանի թաղամասերի բնակիչներին։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է տեղական հրշեջ ծառայության պետի տեղակալը, «այնտեղ ամեն ինչ ռեակտիվ վառելիքով է պատված»։ Նաև, ըստ նրա, մի քանի բնակելի շենքեր անմիջականորեն վնասվել են կործանված ինքնաթիռի հարվածից։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36