Սմբատաբերդում պեղումներ են ընթանում

1726
Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 20:24
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է. «Հրաշակերտ Սմբատաբերդում պեղումներ են ընթանում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող Սմբատաբերդ ամրոցում իրականացնում է պեղումներ և պարիսպների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներ։ Պեղումներին հաջորդելու են վերականգնման աշխատանքները։
Հնագիտական արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Գրիգորյանը:
Սմբատաբերդը միջնադարյան Հայաստանի նշանավոր և անառիկ ամրոցներից է։ Հավանաբար, կառուցվել է Բագրատունիների թագավարության շրջանում, ապա եղել է Օրբելյանների իշխանության գլխավոր ամրությունը և պաշտպանել իշխանանիստ Եղեգիս գյուղաքաղաքը»։
Աղբյուրը` ԿԳՄՍՆ

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12