Կիևն առաջարկել է Եվրոպային ուղղակիորեն ֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերը
![]() 713 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 21:14 Ուկրաինան առաջարկել է Եվրոպային Ուկրաինայի զինված ուժերին աջակցության նոր ձևաչափ։ Ուղղակի ֆինանսավորումը կդարձնի օգնությունն ավելի արդյունավետ և արագ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նա հայտնել է, որ Կանադայում կայացած «Մեծ յոթնյակի» ֆինանսական բլոկի հանդիպումների ժամանակ ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել մի քանի գործընկեր երկրների ֆինանսների նախարարների և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ։ «Գործընկերների հետ մեր բարձրացրած հիմնական թեման Ուկրաինայի 2026 թվականի ֆինանսական կարիքները բավարարելու ուղիներն էին»,- ասել է Մարչենկոն։ Նախարարի խոսքով՝ ներկայում երկխոսություն է ընթանում Ուկրաինայի ռազմական ներուժը եվրոպական պաշտպանական համակարգում ինտեգրելու հնարավորության շուրջ։ Մարչենկոն բացատրել է, որ Ուկրաինան առաջարկում է. *գործընկերների մասնակցություն Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը, *Ուկրաինայի բանակի ինտեգրում եվրոպական պաշտպանական համակարգին։ «Եվրոպայի անվտանգության համար Ուկրաինայի զինված ուժերի ապահովման արժեքը կկազմի ԵՄ ՀՆԱ-ի մի փոքր մասը։ Այն կարող է բաշխվել այն երկրների միջև, որոնք պատրաստ են միանալ նախաձեռնությանը և ներառվել պաշտպանական ծախսերի հաշվարկում՝ համաձայն այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունների», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը ներդրում է Եվրոպայի կայունության մեջ, իսկ պաշտպանական կարողությունների ամրապնդումը քաղաքական ընտրություն չէ, այլ անհետաձգելի անհրաժեշտություն։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
9802:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
16200:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
218Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
271Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
228Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
210Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
160Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
267Երեկ, 20:54
