Մալթան և Ֆրանսիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինի անկախությունը
![]() 603 Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 21:56 Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում կճանաչի Պաղեստինի անկախությունը, հաղորդում է Times of Malta-ն։ Մալթայում կա Պաղեստինի դեսպան, և 2024 թվականին երկիրն աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը ճանաչում էր Պաղեստինի իրավունքը կազմակերպությանը լիիրավ անդամակցության համար, բայց դեռևս պաշտոնապես չի հայտարարել Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Աբելայի խոսքով, հայտարարությունը կարվի հունիսի 20-ին Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովում։ Նշվում է, որ Մալթայի իշխանությունների ներկայացուցիչները հստակեցրել են, որ իրենց երկիրը միակը չի լինի, որը համաժողովում կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։ Axios-ի տվյալներով՝ Ֆրանսիան նույնպես պլանավորում է ճանաչել Պաղեստինի անկախությունը հունիսին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025 թվականի ապրիլին խոսել է նման հայտարարություն անելու՝ իր ծրագրերի մասին: 2024 թվականին Նորվեգիան, Իռլանդիան, Իսպանիան, Հայաստանը և Սլովենիան հայտարարել են Պաղեստինի անկախության ճանաչման մասին։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
9802:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
16200:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
218Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
271Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
228Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
210Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
160Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
267Երեկ, 20:54
