Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռոբերտ Ֆիցոյին Երևանի «Զվարթնոց» օդանավակայնում դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Հայաստան Սլովակիայի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Մոնտենեգրոյի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
206Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
48228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38927.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39627.10.2026, 10:12