Գազայի դպրոցին հասցված հարվածից 25 մարդ է զոհվել

1028
Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ., 11:04
Գազայի հատվածում դպրոցի շենքին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով 25 մարդ է զոհվել, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Դպրոցի շենքում ապրում էին տեղահանված անձինք։
«Գազա քաղաքի Դարաջի շրջանում գտնվող՝ փախստականներով բնակեցված դպրոցին Իսրայելի հարվածի հետևանքով երկուշաբթի առավոտյան զոհվել է 25 պաղեստինցի»,- հաղորդում է հեռուստաալիքի թղթակիցը։
Լրատվամիջոցը, հղում կատարելով պաղեստինցի բժիշկների տվյալներին, հայտնել է, որ մահացածների թվում վեց երեխա կա։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10700-ը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24