Աշտարակ, մեծ կարասների բեկորներ. նոր բացահայտումներ Խանջյան գյուղի հնավայրում

Արմավիրի մարզում՝ Արմավիրի տարածաշրջանի Խանջյան գյուղի տարածքում ոչ բարձր բլրի վրա գտնվող հնավայրում այս օրերին իրականացվող հնագիտական պեղումները բացահայտել են ուշագրավ նորություններ, որոնք նոր լույս են սփռում ծիսապաշտամունքային բնույթի այս առեղծվածային համալիրի նշանակության վրա:
Հնավայրը հայտնաբերվել է 2022 թվականին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Լևոն Մկրտչյանի կողմից: Վերջինս էլ այժմ ղեկավարում է հայ-գերմանական արշավախմբի կողմից իրականացվող պեղումները: Պեղումների հիմնական մեկնարկը տրվել է այս տարվանից: Ըստ մասնագետների՝ բլրի ամրաշինական կառույցները ստրատեգիական կարևոր դեր են կատարել տարածքի պաշտպանության համար, քանի որ այստեղից որոշ հեռավորության վրա են գտնվում Երվանդաշատ և Արմավիր մայրաքաղաքները: Գագաթը ողջ երկայնքով պարսպապատ է եղել՝ պսակված աշտարակներով, բլրի լանջերին տեսանելի են դարավանդները:
Հնավայրի կենտրոնում բացվել է հոծ պատերով աշտարակ, որի պատերի տակ հողի շերտերից դուրս են եկել մեծ ու փոքր կարասների բեկորներ: Ենթադրվում է, որ այդ կարասները կիրառվել են ծիսապաշտամունքային ինչ որ արարողության ժամանակ: Պեղումների ժամանակ բացվել է նաև հրդեհված շերտ, որի ռադիոածխածնային հեռազոտությունը հնարավորություն է տվել համալիրը թվագրել մ.թ.ա. 3-2 դարերով: Ըստ հնագետի, այս համալիրի պատմությունն ավարտվել է հրդեհով, որից հետո այսեղ մարեել է ակտիվ կյանքը:
Հնագիտական աշխատանքները Խանջյան գյուղի ծիսապաշտամունքային այս համալիրում շարունակվում են:
Լուսանկարները՝ հնագետ Լևոն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:





Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12