Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Ուկրաինայում կարգավորմանը միջամտելու փորձեր կատարող եվրոպական երկրների գործողությունների պատճառով, Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Կիևի ռեժիմի եվրոպական հովանավորները մայիսի 29-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին) Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հանդիպում են խնդրել։ Մենք որոշել ենք արձագանքել նույնկերպ և, մեր հերթին, հանդիպում ենք խնդրել՝ կապված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հետ, որոնք առաջացել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերին միջամտել փորձող մի շարք եվրոպական պետությունների գործողություններից»,- գրել է նա։
Պոլյանսկու խոսքով՝ Ռուսաստանի խնդրանքով հանդիպումը, ենթադրաբար, կկայանա մայիսի 30-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ին։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24