«Խոշոր տնտեսվարողները մեծ թվով մեքենաներ են բերել, պայմանագիր կնքել Յանդեքսի հետ, որի հետևանքով մնացածները տուժում են»․ Գեղամ Նազարյան

««Յանդեքսի» չամիչը նրանում էր, որ անհատը կարողանում էր պայմանագիր կնքել ու պահել իր ընտանիքը։ Վերջին շրջանում հայտնվել են խոշոր տնտեսվարողներ, որոնք ներկրել են մեծ թվով մեքենաներ, պայմանագրեր կնքել «Յանդեքսի» հետ, որի հետևանքով, այն մարդը, ով իր համար ներդրում էր արել, ձեռք բերել մեքենա, հայտնվել է վատ պայմաններում։ Տուժողների պաշտպանն ո՞վ պետք է լինի»,- դիմելով ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ հարց բարձրացրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Պաշտպան կա, եթե խախտում կա։ Խնդիրը մի փոքր այլ է։ Հարցը սա է․ մարդը գնել է մեքենա, ինքը էլի շարունակում է աշխատել․ ի՞նչ են ասում, ասում են՝ ես որ բիզնես դասով եմ քշել, հիմա քանի որ կա էլեկտրո դաս, ոչ թե Յանդեքսն ա ուղարկում, այլ մարդկանց մեծ մասն ուզում է էլեկտրո դասի ավտո կանչի, որը գնով մի փոքր էժան է ու թազա։ Սա է խնդիրը։ Շատ մեծ լուծում էլ չկա»,- ասաց ՄՊՀ նախագահը։
Պատգամավորը հակադարձեց․ «Փաստն այն է, որ բերել են մեծ քանակությամբ մեքենա, պայմանագիր կնքել, իսկ մնացածները տուժում են»։

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
223Երեկ, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
405Երեկ, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
89416.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
90416.07.2026, 20:12
Չինաստանի իշխանությունները պահանջել են ավտոարտադրողներից վերականգնել ֆիզիկական կոճակները
302413.07.2026, 20:49
«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
112510.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
118309.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
127807.07.2026, 19:18