«Մեր անկախությանն ամենաշատ վնասը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական ուժի հետ»․ Արամ Մանուկյան
![]() 200 Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 23:24 «Ծիծաղելի է, որ այսօրվա քաղաքական ուժը իրեն համարում է անկախության պահապան։ Ես հակառակը կարող եմ ապացուցել, որ իրենք բոլոր առումներով անկախության որսորդներ են, անկախության հետևից են ընկել, մեր երկրին, մեր անկախությանն ամենաշատ վնասը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական ուժի հետ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կոսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ թվարկելով մի շարք ձախողումներ և ընդգծելով՝ Նիկոլի քաղաքականության մեջ ինքնության վերացման ծրագիր է՝ բոլոր դաշտերում։ Մանուկյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ այս իշխանություններն իրար հակասող հայտարարություններ է անում, ինչը լուրջ խնդիր է։ «Չես կարող գտնել մի տեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է․ դու դառնում ես ծիծաղելի սուբյեկտ, միջազգային հարաբերություններում դու խաղացող չես, և սկսում են քեզնով խաղալ։ Այս անսկզբունքայնությունը, ոչ ճշգրիտ, ոչ հստակ արտահայտված դիվանագիտությունը մեր երկրի ողբերգությունն է»,- հավելեց Մանուկյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
