««Կարմիր բլուր» հնավայրի ճակատագրի հետ կապված կան լրջագույն խնդիրներ»․ Մանուկ Սուքիասյան

«Մեզ համար շատ ուշագրավ է տեսնել, թե Երևանի ծագման, ծննդյան վկայականը՝ տեղավայրերը, հնավայրերը ինչ վիճակում են գտնվում։ Շրջայցը սկսել ենք Կարմիր բլուրից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ մատնանշելով մի շարք խնդիրներ՝ կապված «Կարմիր բլուր» հնավայրի հետ։
«Էրեբունի» թանգարանը, որն ունի 3 վայր՝ «Կարմիր բլուր», «Շենգավիթ» և «Էրեբունի», ավելի քան մեկ տարի է՝ չունի տնօրեն։ Երևանի այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող խնդիրներ։ Ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող աղյուսները այս պահին բարձիթողի վիճակում են, ծրագիրը կասեցված է։ Աղյուսները ժամանակ անց անպիտան են լինելու։ Ե՛վ արդեն իսկ արված ծախսն է ջուրն ընկնելու, և՛ «Կարմիր բլուր» հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ։ Այստեղ տեսահսկման համակարգերն էլ թերի են աշխատում»,- հայտնեց ավագանու անդամը՝ հավելելով, որ նաև տեղեկություն ունեն, թե «Էրեբունի» թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12