ՄԱԿ-ը Ռուսաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների համար

Ռուսական զինված ուժերը համակարգված կերպով պատերազմական հանցագործություններ են կատարել՝ Խերսոնում անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելով խաղաղ բնակիչներին։ Այս եզրակացությանն է հանգել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովն իր նոր զեկույցում։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հուլիսից ի վեր ռուսական զորքերն ամեն օր հարձակվում են Ուկրաինայի կողմից վերահսկվող աջ ափի խաղաղ բնակիչների վրա Դնեպրի օկուպացված ձախ ափից։ Այս հարձակումների արդյունքում, մինչև 2025 թվականի մարտը Խերսոնի մարզի Խերսոնի և Բերիսլավի շրջաններում զոհվել է 146 և վիրավորվել 1405 խաղաղ բնակիչ։
300-ից ավելի տեսանյութերի և լուսանկարների, Telegram ալիքներում մոտ 600 գրառումների վերլուծության և հարվածի ենթարկված տարածքներից 91 մարդու հետ զրույցներից հետո ՄԱԿ-ի հանձնաժողովը եզրակացրել է, որ խաղաղ բնակիչների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքը խախտող դիտավորյալ ահաբեկչության ռազմավարություն են։ Օրինակ, անցյալ աշնանը, անօդաչու թռչող սարքերի ֆոնին, Telegram-ում հայտնվեց Խերսոնի բնակիչներին ուղղված կոչ. «Մինչև տերևները թափվեն, դուրս եկեք քաղաքից, ինքնասպան ահաբեկիչներ»։
Խերսոնի հիվանդանոցի ավագ բուժաշխատողի խոսքով, ով խոսել է հանձնաժողովի հետ, ռուս զինվորները հետապնդում և որսում են աշխատանքի գնացող կամ իրենց շներին զբոսանքի հանող քաղաքացիական անձանց: «Նրանք անօդաչու թռչող սարքերից պայթուցիկներ են նետում, կարծես դա տեսախաղ լինի», - նշել է բժիշկը։
Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ քաղաքացիական անձանց, տների և հիմնական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ հարձակումները Խերսոնի շրջանի ամբողջ տարածքները դարձրել են անմարդաբնակ և շատ բնակիչներ պարզապես փախել են:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ սա վկայում է Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքացիական անձանց տարածաշրջանից բռնի տեղահանելուն ուղղված համակարգված պետական քաղաքականության մասին: Այսպիսով, այս գործողությունները կարող են նաև դասակարգվել՝ որպես մարդկության դեմ հանցագործություն՝ բնակչության բռնի տեղահանման տեսքով, ընդգծել է ՄԱԿ-ի հանձնաժողովը։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18