Իսրայելն ընդունում է Ուիթքոֆի` Գազայի հարցի կարգավորման նոր առաջարկը
![]() 1002 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 20:10 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում արմատականների կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հրեական պետությունը ընդունում է ԱՄՆ-ի նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի նոր ծրագիրը՝ անկլավում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ «Իսրայելն ընդունում է Ուիթքոֆի նոր ծրագիրը»,- ասել է Նեթանյահուն։ Վարչապետի հայտարարությունները մեջբերել է Ynet պորտալը։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան պորտալին ասել է, որ «հրապարակումներին հակառակ», վերջին օրերին ներկայացված կարգավորման առաջարկը «չի սահմանում Իսրայելի ուժերի տեղակայման նոր գիծ» Գազայի հատվածում, ինչպես նաև չի սահմանում «հրադադարի շրջանակներում [Գազայի հատվածում] մարդասիրական օգնության բաշխման կարգը»։ Հինգշաբթի օրը ավելի վաղ Ynet-ը հայտնել էր, որ Ուիթքոֆի՝ Գազայի գոտու կարգավորման նոր առաջարկը ենթադրում է անկլավում անհապաղ հրադադար 60 օրով և առաջին շաբաթվա ընթացքում 10 պատանդների ազատ արձակում՝ երկու փուլով։ Դրա համաձայն՝ հրադադարի առաջին 7 օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է Իսրայելին հանձնի նաև 18 մահացած պատանդների մարմինները։ Դրա դիմաց իսրայելական կողմը ազատ կարձակի պաղեստինցի գերիներին՝ համաձայն նախկինում հաստատված ցուցակների։ Բացի այդ, ըստ Ynet-ի, ծրագիրը նախատեսում է, որ 60-օրյա հրադադարի ընթացքում բանակցություններ կանցկացվեն Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար։ Այս հարցի շուրջ կողմերի համաձայնության գալուց հետո մնացած պատանդները կազատ արձակվեն, հակառակ դեպքում, ըստ պորտալի, Իսրայելը կկարողանա վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Բացի այդ, որ հնարավոր կլինի երկարաձգել հրադադարը և բանակցություններ վարել պատերազմը դադարեցնելու համար՝ լրացուցիչ պատանդների ազատ արձակման դիմաց։ Ըստ պորտալի՝ Իսրայելը Ուիթքոֆի նոր առաջարկն ստացել է մայիսի 29-ի գիշերը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ արմատականները Գազայի հատվածում շարունակում են պահել 58 պատանդի, որոնցից 20-ը ողջ են։ |

Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը (տեսանյութ)
8712:36
«Շնամարտերի են պատրաստվում․ ոստիկանություն ենք կանչել»․ Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)
17711:00
Թեհրանի հյուսիսում պայթյուններ են որոտացել
16310:39
«Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին»․ Սամվել դպիր Գրիգորյան
17010:00
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով (լուսանկար)
15108:24
«Տրվել են շինթույլտվություններ, որոնք այլանդակել են Երևանը»․ Էլինար Վարդանյան
18503:06
«Տավուշում ուսուցիչների թափուր տեղեր կան, սական մարզպետը չի հայտնում դրանց թիվը». Ոսկան Սարգսյան
17402:06
«Նիկոլիզմը հասարակությանն այլասերում է՝ վերածելով կառավարելի հոտի». Պետրոս Մակեյան
30501:06
