«Դավադիր դավաճան Հուդան հերթական անգամ իր պիղծ դիվական բերանն է բացել». Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Արագածոտնի թեմի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Տեր Նարեկ քհն. Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Հստակ է օրվա վարչապետի աթոռը զբաղեցրած զանգվածի ջղաձգումների պատճառը՝ այս օրերին Վեհափառ Հայրապետը զբաղված է հայրենաշինությամբ արցախահայերի տուն վերադարձի հարցով և խնդիրներով:
Ինչպես միշտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հանձն է առել պետականաշինության հարցերը:
Կհիշեք Հայոց Պատմությունից մեր Սուրբ Եկեղեցին ինչպիսի օրերին է հանձն առել զբաղվելու և լուծելու պետության ազգային խնդիրները: Հիշեցման կարգով ասեմ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել, երբ ղեկավար աթոռները զբաղեցրել են չուլաններ կամ ժիլետի թևեր:
Ուստի սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, ապրում ենք այնպիսի օրեր, երբ ամեն վարկյան կարիք կա անընդհատ վերահաստատելու մեր կողմը, մեր ինքնությունը, մեր հավատամքը, սեր խոստովանելով Քրիստոսին: Չարը իր մռնչացող պիղծ բերանը միշտ բաց հարձակվում է ամեն մեկ հավատավոր զավակի վրա փորձելով այս անգամ հերթական կործանման ոռնոցը արձակել:
Դավադիր դավաճան Հուդան հերթական անգամ իր սևագործությունները հայրենասեր հանրությունից շեղելու համար իր պիղծ դիվական բերանն է բացել և պիտակավորել մեր Սուրբ Եկեղեցին:
Եվ վիրավորանք է հասցնում ամենքիս ասելով, թե մեր եկեղեցիները «չուլաններ են» ուրեմն այս տեսակ անձինք նման են վայրահաչ դիվահարի:
Ուստի սիրելիներս, ամենքիս համար մեր եկեղեցիները մեր Փրկության տապանն են, մեր Աստծո տունն է ուր ամեն մեկ հայ քրիստոնյա իր հադիպումն է ունենում Բարձրյալ Աստծո հետ, իր բաղձալի հաշտությունը գտնում Աստվածային ներդաշնակության մեջ: Հարատևենք եկեղեցաշինության մեջ, մեր անձերի հանդեպ առավել զգուշավոր լինենք և նորոգող լինենք Աստվածային Սուրբ պատկերը մեր անձերում, քանի որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսով Աստծո որդեգիրները եղանք և հաղթական Սուրբ Հարության ժառանգորդները:
Տեր Նարեկ քհն. Սարգսյան»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12