«Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «կպարի» նաև աշուղական երգը»․ Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՊՄՀ Պարավեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ «Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «կպարի» նաև երգը։ Այդ աննախադեպ իրադարձությանն ականատես կլինեք ս.թ. մայիսի 30-ին Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն «Պարում է հայ աշուղական երգը» խորագրով ավարտական քննություն-համերգը՝ «Նարեկացի» նվագախմբի 30 արտիստների կենդանի նվագակցությամբ: Ծրագրում ընդգրկված են 5 դասական աշուղների 16 սիրված ստեղծագործություններ, որոնք կներկայացվեն պարի լեզվով՝ տարազների շքեղ բազմազանությամբ:
Համերգի ընթացքում կներկայացվի նաև աշուղների կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմեր։
Մտահղացման հեղինակ և գեղարվեստական ղեկավար՝
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան,
Կուրսի ղեկավար՝ Հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս Սուրեն Խաչատրյան,
Հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս-փորձավար՝ Սյուզաննա Մխիկյան»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12