Ղազախստանը չի պլանավորում միանալ BRICS-ին

Ղազախստանը չի պլանավորում միանալ BRICS-ին, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ ինքը առաջնորդվում է «պրագմատիկ» նկատառումներով և կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը բավարար է համարում։
Տոկաևը նշել է, որ հարցը վերաբերում է լիիրավ անդամակցության օգտակարությանը և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ BRICS-ը «չունի կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր»։
«Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի BRICS-ը՝ որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա»,- եզրափակել է նա։
Ղազախստանը BRICS-ի գործընկեր է դարձել 2025 թվականի հունվարի 1-ին։ Կազմակերպությունն ինքնին ստեղծվել է 2006 թվականին և այժմ ներառում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Ինդոնեզիան։ Փետրվարից BRICS-ը դադարեցրել է նոր անդամների ընդունումը՝ դա բացատրելով մասնակիցների թվի աճի հետ կապված առաջացած «ինստիտուցիոնալ խնդիրներով»։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18