Ծեծկռտուք, վրաերթ Երևանում. մայրը մահացել է, 2 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 AB 883» համարանիշի ավտոմեքենաներ։ Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։ Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։ Աղբյուրի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
11414:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
9914:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
9911:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
17011:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
24509:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
279Երեկ, 23:55
ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
176Երեկ, 17:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
322Երեկ, 14:37