ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն Բալթիկ ծովում

Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում նախատեսված՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունները որոշակի փուլում կանցկացվեն միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Bild թերթը։
Հունիսի 3-ին կսկսվեն ՆԱՏՕ-ի Baltops-2025 ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», - նշել է թերթը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից «Ռուսաստանը տարածաշրջանում իր զորավարժություններն անցկացնում է սովորականից մեկ ամիս շուտ»։ Դրանց մասնակցում է «ավելի քան 20 ռազմանավ։ Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի ուժերը կարող են վտանգավոր կերպով մոտենալ», - կարծում է թերթի սյունակագիրը։
«Բալթիկ ծովում տեղի ունեցողը սպառնում է վերաճել ավելի լուրջ սրացման»,- զգուշացրել է անվտանգության փորձագետ և Բոննի համալսարանի (CASSIS) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մորից Բրակեն՝ նշելով, որ «հնարավոր են սադրանքներ»։
Իր հերթին, Կիլի համալսարանի ռազմածովային ռազմավարության և անվտանգության ամբիոնի վարիչ Յոհաննես Պետերսը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը «մանևրներ է օգտագործում հակառակ կողմի հետախուզման և հսկողության համար»։ Մայիսի 27-ին Բալթյան նավատորմի (ԲՖ) մամուլի ծառայությունը հայտնեց, որ նավատորմն սկսել է զորավարժություններ՝ բազաների պաշտպանության համար՝ Հյուսիսային նավատորմի ուժերի մի մասի ներգրավմամբ՝ Ավիատիեզերական ուժերի, Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգների աջակցությամբ։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18